Ղարաբաղի պատերազմում վիրավորված ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i139326-Ղարաբաղի_պատերազմում_վիրավորված_ադրբեջանցիները_բողոքի_ցույց_են_անցկացրել
Ղարաբաղի պատերազմի մի խումբ վիրավորներ Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել անարդարության և բժշկական վիճակի ու կենսապայմանների բացակայության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2021 13:36 Asia/Tehran
  • Ղարաբաղի պատերազմում վիրավորված ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել

Ղարաբաղի պատերազմի մի խումբ վիրավորներ Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել անարդարության և բժշկական վիճակի ու կենսապայմանների բացակայության դեմ:

Կովկասի ճշմարտություններ կայքի տեղեկացմամբ, վերջերս սոցիալական էջերում տեսանյութեր են տարածվում որտեղ Ղարաբաղի պատերազմում վիրավորված մի խումբ մարդիկ բողոքում ու դժգոհում են Ադրբեջանի պաշտոնատարների անուշադրության և երկրում տիրող անարդարության դեմ:

2020թ. սեպտեմբերի 27-ին սկված ղարաբաղյան պատերազմում զոհվել ու վիրավորվել են հազարավոր մարդիկ: Պատերազմն ավարտվել է 2020թ. նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ: