2020թ. Ադրբեջաբնի ռազմական բյուջեն աճել է
2020թ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է, Հայաստանինը՝ նվազել:
Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հայտարարել է, որ 2020 թվականին, ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառով, Ադրբեջանը 17 տոկոսով ավելացրել է իր ռազմական բյուջեն, սակայն Հայաստանը ոչ միայն չի ավելացրել իր ռազմական բյուջեն, այլև 2.6 տոկոսով նվազեցրել է:
2020թ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 2 միլիարդ 238 միլիոն դոլար, գրավելով աշխարհում 11-րդ տեղը: Մյուս կողմից, Հայաստանի ռազմական բյուջեն չորս անգամ պակաս է եղել, ակզմելով 638 միլիոն դոլար:
Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. հոկտեմբերի 27-ին սկսված պատերազմը, որը խլեց հազարավոր կյանքեր, ավարտվեց նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին փաստաթղթի ստորագրմամբ: