Ռուսաստանը և Տաջիկստանը ձևավորում են համատեղ հակաօդային պաշտպանություն
Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը միավորելու մասին:
Պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շիր Ալի Միրզան երեքշաբթի օրը Տաջիկստանի Դուշանբե քաղաքում կայացած ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
Համաձայնագրի ստորագրումից հետո, Սերգոյ Շոյգուն հայտարարել է, որ այն ամրապնդելու է ռուս-տաջկական սահմանին անվտանգությունը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է 1992 թվականին ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ:
Կզմակերպության հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ընդլայնումն ու ազդեցությունը սահմանափակելն է: