Շուտով Մոսկվան կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը․ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ շուտով Մոսկվան կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը: Ըստ նրա՝ չափանիշները հասկանալի են, երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ-ում կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ, որում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն։ Նրա խոսքով՝ այդ ցուցակում ընդգրկված երկրների քաղաքացիների համար կգործեն սահմանափակումներ, մասնավորապես, պետական և դիվանագիտական աշխատանքի ընդունման պարագայում։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio