ՌԴ Պետդումայի նախագահ. Կորոնավիրուսն ամերիկյան լաբորատոր վիրուս է
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է.«Ես կարծում եմ, որ կորոնավիրուսը արտահոսել է ամերիկյան լաբորատորիայից, և Մոսկվայի կառավարությունը պետք է հետամուտ լինի այս հարցին»:
Վյաչեսլավ Վոլոդինն ասել է.«Կորոնավիրուսը հայտնաբերվել է Չինաստանի Վուհան քաղաքում, բայց այնտեղ գտնվող լաբորատորիան պատկանում է ԱՄՆ-ին և ֆինանսավորվում է այդ երկրի իշխանությունների կողմից»:
Նա ընդգծել է.«Ես համոզված եմ, որ ռուս գիտնականները, որոնք կարողացել են արդյունավետ պատվաստանյութեր արտադրել, կկարողանան պարզել՝ կորոնավիրուսը բնական ծագում ունի՞, թե ստեղծվել է լաբորատորիայում»:
Միաժամանակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ հիվանդությունը Ռուսաստան է եկել ոչ թե Չինաստանից, այլ եվրոպական երկրներից:
«Այդ երկրների իշխանությունները պետք է քննարկեն համաճարակի դեմ պայքարի հետ կապված բոլոր ծախսերի դիմաց Ռուսաստանին հատուցելու հարցը», - ասել է նա: