Ռուսաստան. Մոսկվան որպես հիմք է ընդունում Իրանի պաշտոնական դիրքորոշումը
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան, ՀԳՀԾ-ի և այդ երկրի հետ համագործակցության վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը որպես հիմք է ընդունում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը ԱԳ նախարարությունում կայացած ամենշաբաթյա մամլո ասուլիսում, անդրադառնալով վերջերս հրապարակաված հարցազրույցին, որում Իրանի ԱԳՆ Զարիֆը հայտարարություն էր արել Ռուսաստանի վերաբերյալ, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա ախարովան նշել է, որ Մոսկվան քննարկում է միայն Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումները և որպես գործողության հիմք ու չափանիշ ընդունում է այդ երկրի պաշտոնյաների պաշտոնական հայտարարությունները:
Զախարովան հավելել է. «Հունվարի 26-ին Մոհամադ Ջավադ Զարիֆը ողջունել էր ՀԳՀԾ
-ի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, հավելելով, որ Թեհրանը կշարունակի աշխատել Մոսկվայի հետ՝ միջուկային գործարքը պահպանելու և վերակենդանացնելու ուղղությամբ»:
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը՝ ՀԳՀԾ-ն վերականգնելու ուղղությամբ: