Նախագահության 100 օրվա կապակցությամբ Բայդենի ելույթը խափանվել է
Ապրիլ 30, 2021 12:17 Asia/Tehran
Պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ Ջո Բայդենի ելույթը խափանվել է հենց սկսվելուն պես` նրա ընդդիմադիրների բողոքների պատճառով:
Այն պահին, երբ Ջո Բայդենը շնորհակալություն էր հայտնում Ջորջիայի ընտրողներին, մի խումբ ամերիկացիներ բացականչել են «փակեք կալանավայրերը» և «փակեք մաքսային և ներգաղթի ծառայությունը»:
Դեռևս պարզ չէ, թե արդյոք Բայդենը պատրաստվո՞ւմ է այդ կապակցությամբ գործադիր հրաման ստորագրել, բայց նա հրամանագիր է ստորագրել, որով Արդարադատության նախարարության պարտավոր է դադարեցնել աջակցությունը մասնավոր բանտերին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ լրագրողներին արգելում է այցելել ներգաղթյալների ճամբարներ:
Պիտակ