Ռուսաստանը Նավալնիի շարժումը ներառել է ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում
ՌԴ ֆինանսական մոնիթորինգի գծով դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է ներառել այդ երկրի կառավարության ընդդիմության առաջնորդի գլխավորած «Նավալնիի շտաբները» շարժումը, որն ակտիվ գործունեություն է ծավալել Ռուսաստանի տարբեր քաղաքներում:
Ռուսաստանի ֆինանսական մոնիթորինգի գծով դաշնային ծառայությունը՝ «Ռոսֆինմոնիտորինգ»-ն ընդգծել է.«Այս երկրի կառավարության ընդդիմադիրների ղեկավար Ալեքսեյ Նավալնիի գլխավորությամբ «Նավալնիի շտաբների» շարժումը գտնվում է հատուկ վերահսկողության ներքո»:
Ավելի վաղ, Ռուսաստանի մայրաքաղաքի դատախազությունը փաստաթղթեր էր ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան ՝ կոչ անելով «Նավալնի շտաբները» շարժմանը, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը և Քաղաքացիների պաշտպանության հիմնադրամը ճանաչել որպես ծայրահեղականներ, որոնք ստեղծվել և ղեկավարվում են Նավալնիի կողմից:
ՌԴ Արդարադատության նախարարությունը ևս «Նավալնիի շտաբները» շարժումը ներառել է այն կազմակերպությունների ցուցակում, որոնց գործունեությունը պետք է դադարեցվի ծայրահեղական քայլեր իրականացնելու պատճառով:
ԱՄՆ-ն և Եվրամիությունն աջակցում են Ալեքսեյ Նավալնիին:
Մոսկվայի դատարանը վերջերս Նավալնիին հասցեագրված մեղադրանքները քննարկելուց հետո, նրան դատապարտեց 3.5 տարվա ազատազրկման` պայմանական պատիժը փոխարինելով իրականով: Դատարանն նրան մեղավոր ճանաչեց պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար: