ՌԴ-ում ներգաղթյալներին կպարտավորեցնեն էլեկտրոնային փաստաթուղթ ստանալ
https://parstoday.ir/hy/news/world-i139732-ՌԴ_ում_ներգաղթյալներին_կպարտավորեցնեն_էլեկտրոնային_փաստաթուղթ_ստանալ
Ռուսաստանի ՆԳՆ-ն կպարտավորեցնի բոլոր ներգաղթյալներին, երկրում տևական ժամանակ գտնվելու դեպքում, 10 տարի ժամկետով միասնական էլեկտրոնային փաստաթուղթ ստանալ, գրում է ՏԱՍՍ-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2021 17:43 Asia/Tehran
  • ՌԴ-ում ներգաղթյալներին կպարտավորեցնեն էլեկտրոնային փաստաթուղթ ստանալ

Ռուսաստանի ՆԳՆ-ն կպարտավորեցնի բոլոր ներգաղթյալներին, երկրում տևական ժամանակ գտնվելու դեպքում, 10 տարի ժամկետով միասնական էլեկտրոնային փաստաթուղթ ստանալ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՌԴ-ում տևական ժամանակ մնալու համար պարտադիր պայման կհանդիսանա միասնական փաստաթուղթ ստանալը, որը տեղեկատվության էլեկտրոնային կրիչ կհանդիսանա։ Նախատեսվում է, որ միասնական փաստաթուղթը կտվրի 10 տարի ժամկետով, իսկ ժամկետը լրանալուն պես այն ենթակա կլինի փոխարինման»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ ՆԳՆ ներկայացուցչի, էլեկտրոնային փաստաթղթում պաշտպանված տեսքով կպահվի ամբողջական տեղեկտվությունը քաղաքացու մասին։ “Փաստաթղթում ներառվելիք տեղեկությունների ցանկը, ինչպես նաև դրա ձևակերպման և հանձնման կարգը կհստակեցվի լրացուցիչ՝ դաշնային օրենքի մշակման ընթացքում»,-ասել են ՆԳՆ-ում։

Նախարարությունում չեն նշել, թե ինչ ժամկետում այն պարտադիր կդառնա՝ հավելելով, որ համապատասխան նորմատիվ ակտերը մշակվում են։

2018-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է՝ ՌԴ 2019-2025թթ․ միգրացիոն քաղաքականության հայեցակարգը։ Կառավարությունն ավելի ուշ գործողութունների ծրագիր է մշակել մինչև 2022թ․։

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio