ԱՄՆ-ում ծագումով ասիացիների նկատմամբ բռնություններն աճել են
https://parstoday.ir/hy/news/world-i139946-ԱՄՆ_ում_ծագումով_ասիացիների_նկատմամբ_բռնություններն_աճել_են
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ծագումով ասիացիների դեմ ավելացել են բռնությունների կիրառումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2021 15:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ծագումով ասիացիների նկատմամբ բռնություններն աճել են

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ծագումով ասիացիների դեմ ավելացել են բռնությունների կիրառումը:

ԱՄՆ-ի ոստիկանության անցկացրած հետաքննությունները ցույց են տալիս, որ 2021թ. առաջին եռամսյակում Նյու Յորք քաղաքում ատելությունից դրդված հանցագործությունները շոշափելի աչ են ունեցել և հանցագործությունների մեծ մասը իրականացվել է ծագումով ասիացիների դեմ:

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 4-ը ընկած ժամանակահատվածում ատելությունից դրդված 80 հանցագործություն է իրականացվել ասիացիների դեմ: 

ԱՄՆ-ի ոստիկանությունը հայտարարել է, որ ատելության հանցագործություններով կայուն արագությամբ է աճել և մարտ ամսին  տեղի ունեցած 50 դեպքերով թռիչք է ունեցել:

Կալիֆորնիա նահանգի այլատյացության ու ծայրահեղականության ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի 16 խոշոր քաղաքներում ռասայական նախանձախնդրությունների ֆոնին իրականացվող հանցագործությունները ընդհանրապես 7 տոկոս նվազել են, սակայն ծագումով ասիացիների դեմ իրականացվող հանցագործությունները 149 տոկոս աճել են: