ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն անդրադարձել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին
https://parstoday.ir/hy/news/world-i140070-ԱՄՆ_պետքարտուղար_Բլինկենն_անդրադարձել_է_հայ_ռազմագերիների_ազատ_արձակման_հարցին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհրաժեշտ է համարել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների ազատ արձակումն ու պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորության իրականացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2021 15:13 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն անդրադարձել է հայ ռազմագերիների ազատ արձակման  հարցին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհրաժեշտ է համարել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների ազատ արձակումն ու պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորության իրականացումը:

Նա «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ ողջունել է մայիսի 4-ին Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը:

«Մենք կոչ ենք անում կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել պահվող բոլոր անձանց փոխանակման գործընթացը և հարգել նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու իրենց պարտավորությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝  Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio