Գլոբալ սոցհարցում. ԱՄՆ-ն ժողովրդավարությանն ուղղված ամենամեծ սպառնալիքն է
https://parstoday.ir/hy/news/world-i140100-Գլոբալ_սոցհարցում._ԱՄՆ_ն_ժողովրդավարությանն_ուղղված_ամենամեծ_սպառնալիքն_է
Աշխարհի 53 երկրներում անցկացված մի սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ն համարվում է ժողովրդավարությանն ուղղված ամենամեծ սպառնալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2021 07:17 Asia/Tehran
  • Գլոբալ սոցհարցում. ԱՄՆ-ն ժողովրդավարությանն ուղղված ամենամեծ սպառնալիքն է

Աշխարհի 53 երկրներում անցկացված մի սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ն համարվում է ժողովրդավարությանն ուղղված ամենամեծ սպառնալիքը:

Բրիտանական The Guardian օրաթերթի հաղորդմամբ, «Ժողովրդավարության միասնություն հիմնադրամի» կողմից աշխարհի 53 երկրներից ընտրված 50 հազար անձանց մասնակցությամբ անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ «քիչժողովրդավար» երկրներում կորոնավիրուսի դեմ կառավարության քայլերի նկատմամբ գոհունակությունը կազմում է 65 տոկոս:

Սա այն դեպքում, երբ «ավելի ժողովրդավար» երկրներում ժողովրդի գոհունակությունը հասել է 51 տոկոսի: Ասիական երկրներում այն կազմել է 76 տոկոս:

Մյուս կողմից այս սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցվողների 44 տոկոսի համոզմամբ, ԱՄՆ-ն համարվում է սպառնալիք իրենց երկրի ժողովրդավարության համար: Հատկանշական է, որ Վաշինգտոնն իրեն համարում է աշխարհում ժողովրդավարության պաշտպանը:

Չնայած Պեկինի ու Մոսկվայի դեմ արևմտյան երկրների կողմից առաջադրված մեղադրանքներին, այս ցուցանիշը Չինաստանի դեպքում կազմել է 38 տոկոս, իսկ ՌԴ-ի դեպքում՝ 28 տոկոս: