Բայդենը Թենեսի նահանգն աղետի գոտի է հայտարարել
Մայիս 09, 2021 07:52 Asia/Tehran
Թենեսի նահանգում մոլեգնող փոթորիկների և մեծ վնասների պատճառով, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այդ նահանգը աղետի գոտի է հայտարարել:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Կիրակի օրը, նախագահ Բայդենը Թենեսի նահանգն աղետի գոտի է հայտարարել և հրահանգել է օգնություններ ուղարկել այդ նահանգ, որտեղ մարտի 25-ից ապրիլի 3-ը ուժգին փոթորիկներ, պտտահողմեր և ջրհեղեղներ են եղել»:
ԱՄՆ-ի Թենեսի նահանգի կենտրոնական հատվածում, ուժգին փոթորիկների ու պտտահողմերի պատճառով, զոհվել է նվազագույնը 25 մարդ:
Պիտակ