Բայդենը Թենեսի նահանգն աղետի գոտի է հայտարարել
https://parstoday.ir/hy/news/world-i140312-Բայդենը_Թենեսի_նահանգն_աղետի_գոտի_է_հայտարարել
Թենեսի նահանգում մոլեգնող փոթորիկների և մեծ վնասների պատճառով, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այդ նահանգը աղետի գոտի է հայտարարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2021 07:52 Asia/Tehran
  • Բայդենը Թենեսի նահանգն աղետի գոտի է հայտարարել

Թենեսի նահանգում մոլեգնող փոթորիկների և մեծ վնասների պատճառով, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այդ նահանգը աղետի գոտի է հայտարարել:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Կիրակի օրը, նախագահ Բայդենը Թենեսի նահանգն աղետի գոտի է հայտարարել և հրահանգել է օգնություններ ուղարկել այդ նահանգ, որտեղ մարտի 25-ից ապրիլի 3-ը ուժգին փոթորիկներ, պտտահողմեր և ջրհեղեղներ են եղել»:

ԱՄՆ-ի Թենեսի նահանգի կենտրոնական հատվածում, ուժգին փոթորիկների ու պտտահողմերի պատճառով, զոհվել է նվազագույնը 25 մարդ: