Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը
https://parstoday.ir/hy/news/world-i140382-Ռուսաստանի_խաղաղապահ_զորախումբն_Արցախում_նշել_է_Հաղթանակի_օրը
Շնորհավորական խոսքով ռուսաստանցի զինծառայողներին տեսաուղերձով դիմել է նաև ՌԴ պաշտպանոթյան նախարար Սերգեյ Շոյգուն։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մայիս 10, 2021 04:45 Asia/Tehran

Շնորհավորական խոսքով ռուսաստանցի զինծառայողներին տեսաուղերձով դիմել է նաև ՌԴ պաշտպանոթյան նախարար Սերգեյ Շոյգուն։

Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը նշել է Հաղթանակի օրվա։
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին տոնական միջոցառմանը մասնակցել են ավելի քան 450 խաղաղապահներ։

Հանդիսավոր միջոցառման մեկնարկին դուրս է բերվել Հաղթանակի դրոշը, որի բնօրինակը 1945 թ. Մայիսի 1-ին Բեռլինում Կարմիր բանակի զինծառայողները բարձրացրել են Ռայխստագի շենքի տանիքին։

Խաղաղապահներին իր տեսաուղերձում շնորհավորանքներ է հղել ՌԴ Պաշտպանության նախարար, Ռուսաստանի հերոս, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

Շնորհավորական խոսքով ռուսաստանցի զինծառայողներին դիմել է նաև զորախմբի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
«Այսօրվա համար մաղթանքս միայն մեկն է ՝ խաղաղ երկինք». ՀՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոս

«Հաղթանակի օրը համազգային հպարտության և հերոս–ազատագրողների հավերժ հիշատակի օրն է, - ասել է Մուրադովը,– Իրենց կյանքը հայրենիքին նվիրած Հայրենական մեծ պատերազմի զինվորների և հրամանատարների սխրանքը մեզ համար քաջության, հերոսության և հայրենիքին անձնուրաց նվիրվածության օրինակ է` հայրենասիրկան կրթությունն ուղղորդող ամենակարևոր վեկտորը»։

Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական ԶԼՄ-ները և իշխանամետ ու ընդդիմադիր քաղաքական ակտիվիստները, վերջին շաբաթներին բազմիցս և շարունակաբար, մտահոգություն են հայտնել Ղարաբաղում ռուսական ուժերի շքերթի կապակցությամբ: Բաքվի ընդդիմության և իշխանության կողմնակիցները նույնիսկ պահանջել են Ռուսատսանին բողոք ներկայացնել շքերթի անցկացման կապակցությամբ:
Ռուսաստանը Բաքվի հայտարարությունների նկատմամբ անտարբերություն է ցուցաբերել և ադրբեջանցի պաշտոնյաները հրաժարվել են իրենց մտադրությունից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է մայիսի 9-ի և ֆաշիզիմի դեմ հաղթանակի տարելիցի կապակցությամբ երկար հայտարարություն, անդրադառնալով շքերթին, սակայն խուսափելով հաստատել կամ հերքել դրա անցկացման մասին լուրերը: Նախարարության հայտարարության մեջ շքերթ բառը չի կիրառել և ասված է, որ  «Ստեփանակաերտում ռուս խաղաղապահներրը հարգանքի երթ են անցկացրել»:
Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակվով։
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների ու Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրած համատեղ հայտարարության համաձայն 2020 թ. նոյեմբերի 10-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից, Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է հրադադար։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի միջուկը կազմված է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումներից: