Կորոնավիրուսը և աննախադեպ ինֆլյացիան ԱՄՆ-ում
Մայիս 10, 2021 14:58 Asia/Tehran
Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի սկսվելուց մեկ տարի անց, ԱՄՆ-ում աննախադեպ ինֆլյացիա և գնաճ է գրանցվել:
Wall Street Journal օրաթերթը գրել է, որոշ ամերիկացիներ տնտեսական ծանր պայմանների պատճառով, որոշ ժամանակ սառեցված և էժան սնունդ են օգտագործում:
Հաղորդման համաձայն, նախորդ տարվա համեմատությամբ, երկրում խիստ գնաճ է նկատվում:
ԱՄՆ-ում ցանկացած պահի բարձրանում են շատ ապրանքների գները, ինչպիսիք են՝ նավթը, գյուղատնտեսական արտադրանքները, հացահատիկները և այլ հիմնական արտադրանքներ:
Ըստ պաշտոնական տվյալների, մինչ այժմ ԱՄՆ-ում ավելի քան 33 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 595 հազարը մահացել է այս վիրուսից:
Պիտակ