Գազայի հատվածը ռմբակոծվել է իսրայելական 160 կործանիչների կողմից
Իսրայելական բանակը հայտարարել է, որ ուրբաթ առավոտյան Գազայի հատվածի վրա 160 կործանիչներ ռմբակոծել են մի քանի թիրախներ Գազայի հյուսիսում:
Սիոնիստական Ռեժիմի բանակը հայտնում է, որ հարյուր վաթսուն կործանիչներ ընդամենը 40 րոպեի ընթացքում Գազայի հյուսիսային հատվածի 150 թիրախների ուղղությամբ արձակել է շուրջ 450 հրթիռ:
Ռեժիմի բանակի խոսնակը հայտնեց, որ ցամաքային ուժերը դեռ գործողություն չեն սկսել Գազայի հատվածի դեմ, այժմ տեղակայված են սահմանամերձ շրջաններում, ն ահավելեց որ մեկ ժամվա ընթացքում 500 հրետանային արկերի և 50 տանկային արկերի միջոցով պաղեստինցիներին թիրախ են դարձել:
Հայտարարությունում ասվում է, որ «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգերը կարողացել են հրթիռներից միայն մի քանի տասնյակը խոցել, և որ նրանց մեծ մասը հարվածել է Գազայի հարակից սիոնիստական բազմաշատ բնակավայրերի տարածքներին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio