Մեկնաբանություն.Սեյֆ Ալ-Ղոդս պատերազմը ու Իսրայելի համար դրա հետևանքները
Չորս օր է անցնում Իսրայելի ու Պաղեստինի միջև սանձազերծված «Սեյֆ Ալ-Ղոդս» անունը կրող պատերազմից: Չնայած որ մարդկային կորուստներ պատճառելու և քաղաքային ավերածությունները առաջացնելու հարցով Իսրայելն ունի առավելություններ, սակայն Իսրայելի համար բազում հետևանքներ ունենալու պատճառով այս պատերազմը համարվում է ռեժիմին ուղղված նախազգուշացում:
Այս պատերազմի համատեքստում առկա առաջին կետը Գազայի հատվածից բազում հրթիռների ու ռակետների արձակումն է գրավյալ տարածքներ: Իսրայելական բանակը հայտնում է, որ պատերազմի առաջին երեք օրվա ընթացքում Գազայի հատվածից ավելի քան 1500 հրթիռ ու ռակետ է արձակվել օկուպացված Պաղեստինի քաղաքների ուղղությամբ: Էզզեդին Ղեսամի անվան գումարտակների խոսնակ Աբու Օբայդեն հայտնել է «Ռամուն» օդանավակայանի ուղղությամբ «Այաշ» միջին հեռահարության հրթիռների արձակման մասին, ասելով.«Այս հրթիռն ունի 250 կմ. հեռահարություն և մեծ կործանարար ուժ»: Հրթիռների այս քանակը, դրանց հեռահարության ավելացումը և նույնպես երկարատև պատերազմ վարելու հարցում դիմադրության ուժերի պատրաստվածոության հայտարարությունը, որ խոսում է զինամթերքի մեծ պաշարների առկայության մասին, այս բոլորը տեղի են ունենում այն դեպքում, երբ 2006թ. իվեր Գազայի գոտին գտնվում է բազմակողմանի շրջափակման մեջ: Հետևաբար դիմադրության ուժերը պարտադրյալ շրջափակման առիթն օգտագործել են ինքնաբավության հասնելու համար, ինչ Իսրայելին ուղղված նախազգուշացում է:
Երկրորդ կետն այն է, որ օկուպացված տարածքներում 8 զոհերը, տասնյակ վիրավորները և ապաստարաններում պատսպարվելը ցույց է տալիս, որ արձակված մեծ թվով ռակետներն ու հրթիռները անցել են Իսրայելի «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգից: Հետևաբար այս պատերազմում երկու տեսանկյունից կարելի է մեկնաբանել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի արդյունավետությունը: Մի կողմից այս համակարգը անկարող է պաշտպանվել հրթիռների ու ռակետների զանգվածային արձակման դեմ և մյուս կողմից այս համակարգի օգտագործումը նյութական ծանր ծախսեր ունի Իսրայելի համար: Սիոնիստական «Իսրայել Հիում» պարբերականի կողմից տարածված տեղեկությունների համաձայն «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից ցանկացած հրթիռի հետապնդում 80 հազր դոլար ծախս ունի: Փաստորեն դիմադրության ուժերի կողմից արձակված միայն մի քանի հազար դոլար արժեցող հրթիռներից մեկին խոցելու համար սիոնիստները ստիպված են արձակել 80 հազար դոլար արժողությամբ հրթիռ:
Երրորդ կետն այն է, որ իտարբերություն նախորդ պատերազմների Պաղեստինի դիմադրությունը ցույց է տվել, որ կարող է հարվածել Իսրայելի ռազմավարական նշանակությամբ կետերին այդ թվում օդանավակայաններին: Այս ուղղությամբ, Պաղեստինի դիմադրությունը կարողացել է բազում հրթիռների արձակմամբ փոխել դեպի «Բեն Գուրիոն» օդանավակայան չվերթ կատարող ինքնաթիռների ուղղությունը: Միևնույն ժամանակ Գազայի հարավից 220 կմ. հեռավորթյան վրա գտնվող «Ռամուն» օդանավակայանն էլ հրթիռների արձակումից հետո փակվել է: Այս կարողությունը խոսում է Իսրայելի խոցելիության մասին, ինչը պատերազմի շարունակման դեպքում ռեժիմին ուղղված լուրջ նախազգուշացում է համարվում:
Չորրորդ կետը և հետևանքը Իսրայելում քաղաքական փակուղու շարունակման հավանականության մեծացումն է: Անցյալ մարտ ամսին անցկացված ընտրություններից հետո 28-օրյա ժամկետում Նեթանյահուն չկարողացավ կառավարություն ձևավորել և Սիոնիստական ռեժիմի նախագահը կառավարության ձևավորման խնդիրը հանձնարարեց Յայիր Լափիդին:
Այս պատերազմի մեկնարկից հետո մեկնաբանություններից մեկն այն էր, որ իշխանության ղեկին մնալու համար Նեթանյահուն կարիք ուներ այս պատերազմին և այժմ թվում է, որ պատերազմը հանգեցրել է Իսրայելում քաղաքական փակուղային վիճակի շարունակման և Նեթանյահուի անհատական շահերի ապահովման: