ԱՄՆ-ը հինգ միլիոն դոլար բռնատուրք է վճարել եվրոպացի հակերներին
https://parstoday.ir/hy/news/world-i140792-ԱՄՆ_ը_հինգ_միլիոն_դոլար_բռնատուրք_է_վճարել_եվրոպացի_հակերներին
ԱՄՆ-ը հինգ միլիոն դոլար բռնատուրք է վճարել եվրոպացի հակերներին,, իր երկրի արևելքում վառելիքի հոսքը վերսկսելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2021 13:30 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը հինգ միլիոն դոլար բռնատուրք է վճարել եվրոպացի հակերներին

ԱՄՆ-ը հինգ միլիոն դոլար բռնատուրք է վճարել եվրոպացի հակերներին,, իր երկրի արևելքում վառելիքի հոսքը վերսկսելու համար:

Միացյալ Նահանգներում նավթամուղների խոշորագույն օպերատոր Colonial Pipeline ընկերությունը շուրջ 5 միլիոն դոլար վճարել է Արևելյան Եվրոպայի հակերներին:

Colonial Pipeline ընկերությունը հսկայական այդ գումարը վճարել է վիրտուալ արժույթի միջոցով, իր դեմ տեղի ունեցած կիբերհարձակումից մի քանի ժամ անց, ինչը ցույց է տալիս, որ ընկերությունը մեծ ճնշման տակ է եղել բենզինի և ինքնաթիռների վառելիքի հոսքը վերականգնելու համար:

Տեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ-ի կառավարությունը տեղյակ է եղել այդ բռնատուրքի մասին:

Այդ գումարն ստանալուց  հետո, հակերները ընկերության համակարգչային ցանցը վերակտիվացնելու գործեղանակն են տրամադրել ընկերության պաշտոնատար անձանց:

Անցած ուրբաթ օրը, Միացյալ Նահանգներում նավթամուղների խոշորագույն օպերատոր Colonial Pipeline ընկերությունը հայտնել է, որ կիբերհարձակման են ենթարկվել և դադարեցվել են այդ ընկերության աշխատանքները: