ԱՄՆ-ը հինգ միլիոն դոլար բռնատուրք է վճարել եվրոպացի հակերներին
ԱՄՆ-ը հինգ միլիոն դոլար բռնատուրք է վճարել եվրոպացի հակերներին,, իր երկրի արևելքում վառելիքի հոսքը վերսկսելու համար:
Միացյալ Նահանգներում նավթամուղների խոշորագույն օպերատոր Colonial Pipeline ընկերությունը շուրջ 5 միլիոն դոլար վճարել է Արևելյան Եվրոպայի հակերներին:
Colonial Pipeline ընկերությունը հսկայական այդ գումարը վճարել է վիրտուալ արժույթի միջոցով, իր դեմ տեղի ունեցած կիբերհարձակումից մի քանի ժամ անց, ինչը ցույց է տալիս, որ ընկերությունը մեծ ճնշման տակ է եղել բենզինի և ինքնաթիռների վառելիքի հոսքը վերականգնելու համար:
Տեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ-ի կառավարությունը տեղյակ է եղել այդ բռնատուրքի մասին:
Այդ գումարն ստանալուց հետո, հակերները ընկերության համակարգչային ցանցը վերակտիվացնելու գործեղանակն են տրամադրել ընկերության պաշտոնատար անձանց:
Անցած ուրբաթ օրը, Միացյալ Նահանգներում նավթամուղների խոշորագույն օպերատոր Colonial Pipeline ընկերությունը հայտնել է, որ կիբերհարձակման են ենթարկվել և դադարեցվել են այդ ընկերության աշխատանքները: