Վառելիքի պակասի հետևանքով, ամերիկացիները «գրոհում են» բենզալցակայանները
https://parstoday.ir/hy/news/world-i140830-Վառելիքի_պակասի_հետևանքով_ամերիկացիները_գրոհում_են_բենզալցակայանները
ԱՄՆ նավթավերամշակման գործարանի վրա կիբերհարձակման հետևանքով առաջացած վառելիքի մատակարարման խնդիրների պատճառով, նահանգի բենզալցակայաններում գոյացել են երկար հերթեր:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Մայիս 15, 2021 04:26 Asia/Tehran

ԱՄՆ նավթավերամշակման գործարանի վրա կիբերհարձակման հետևանքով առաջացած վառելիքի մատակարարման խնդիրների պատճառով, նահանգի բենզալցակայաններում գոյացել են երկար հերթեր:

«Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդմամբ,  վառելիքի պակասի վախից, ամերիկացիները մեծ տարաներով բենզին են գնում: Գործակալությունը հաղորդում է, որ բնակիչների միջև գրանցվել են բախումներ՝ ավելի շատ վառելիք ստանալու համար: 

Անցյալ  ուրբաթ օրը  հաքերների կողմից ԱՄՆ-ի ամենախոշոր՝ Colonial  նավթամուղի վրա  իրականացված հարձակման հետևանքով,  ընկերությանը դադարեցրել է աշխատանքը: Հարկ է նշել, որ այս խողովակաշարի փակումը վտանգի տակ է դնում նաև երկրի խոշոր օդանավակայանների աշխատանքը:

Կիբերհարձակման հետևանքով, մի քանի նահանգներում փակվել են  մեծ թվով բենզալցակայաններ, ինչն առաջացրել է վառելիքի պակաս: