Newsweek. Պենտագոնի ներսում գաղտնի ուժ կա
Ամերիկյան Newsweek լրատվական պարբերականի փոխանցմամբ՝անցած մեկ տասնամյակում գաղտնի ուժ է գործել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում լրտեսելու նպատակով:
Պարբերականը հաղորդել է,որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում այդ գաղտնի խմբի ուժերի թիվը 60 հազար է հայտարարվել , որոնց մեծ մասը կեղծ անուններով լրտեսություն են իրականացնում:
Ըստ հաղորդման՝ գաղտնի ուժերի թիվը 10 անգամով գերազանցում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի ուժերի թվին:
Գազտնի ուժ ստեղծելու ԱՄՆ պաշտպանության նախարարության այդ քայլը հարցականի տակ է տարել այդ երկրի օրենքները, Ժնևի կոնվենցիան, բանակի օրենքները և ԱՄՆ-ում պատասխանատվության ենթարկելու սկզբունքը:
ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչ այժմ գաղտնի ուժի ստեղծման հարցով լսումներ չի անցկացրել: