Իսրայելն ու Հունաստանը դատապարտել են Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i1411-Իսրայելն_ու_Հունաստանը_դատապարտել_են_Թուրքիային
Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարները դատապարտել են Թուրքիային Միջին Արևելքում իր կողմից վարած քաղաքականության համար: Աթենքում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը ուղիղ մեղադրել է Անկարային «Իսլամական պետությանն» աջակցելու հարցում. «Համընդհանուր փաստ է, որ Իսլամական պետությունն արդեն վաղուց է նավթ վաճառում Թուրքիային, այնտեղից ստանալով գումարներ: Եւ ժամանակն է, որ Թուրքիային պետք է հասկացնել, որ այդ ամենը պետք է կանխվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2016 14:57 Asia/Tehran
  • Իսրայելն ու Հունաստանը դատապարտել են Թուրքիային

Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարները դատապարտել են Թուրքիային Միջին Արևելքում իր կողմից վարած քաղաքականության համար: Աթենքում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը ուղիղ մեղադրել է Անկարային «Իսլամական պետությանն» աջակցելու հարցում. «Համընդհանուր փաստ է, որ Իսլամական պետությունն արդեն վաղուց է նավթ վաճառում Թուրքիային, այնտեղից ստանալով գումարներ: Եւ ժամանակն է, որ Թուրքիային պետք է հասկացնել, որ այդ ամենը պետք է կանխվի»:

Հունաստանի պաշտպանության նախարարն իր հերթին հաստատեց, որ Թուրքիան է ԻԼԻՊ-ի գլխավոր ֆինանսավորողը: Շատ միջազգային դիտորդներ նշում են, որ այսպիսի կտրուկ գնահատականները, որոնք հնչում են Թուրքիայի հասցեին ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի շուրթերից, վկայում է այն մասին, որ Թուրքիայի լկտի պահվածքը արդեն նյարդայնացնում է նույնիսկ Վաշինգթոնին:

Zham.am

27/1/2016