Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ին
Մայիս 20, 2021 08:56 Asia/Tehran
Ադրբեջանի ազգային անվտանգության գործակալությունը, ԱՄՆ զբոսաշրջության նախարարության կողմից ԱՀ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին հրապարակված լուրերն ու տեղեկությունները համարեց անճիշտ ու անվստահելի:
Հինգշաբթի օրը, Ադրբեջանի ազգային անվտանգության գործակալությունը հայտարարել է.«Ադրբեջանի տարածքում ահաբեկչական սպառնալիքի առկայության վերաբերյալ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և լիովին անհիմն են և ոչ մի վտանգ չի սպառնում օտարերկրյա ճանապարհորդներին և քաղաքացիներին»:
ԱՄՆ զբոսաշրջության նախարարությունն իր պաշտոնական կայքում ԱՄՆ-ի քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջանում սպանության և կորոնավիրուսով վարակվելու վտանգների մասին:
Պիտակ