ԱՄՆ-ին սարսափեցնում է ՀԱՄԱՍ-ի ԱԹՍ-ների հզորությունը
Մայիս 25, 2021 14:46 Asia/Tehran
ԱՄՆ-ի ռազմական ոլորտի վերլուծաբանները խոստովանել են, որ ՀԱՄԱՍ շարժման ԱԹՍ-ների հզորությունը սարասափեցնում է ԱՄՆ-ին:
Երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի ռազմական փորձագետները, վերլուծելով պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի վայրենաբար հարձակումները և տեղեկանալով այդ հարձակումների ժամանակ ՀԱՄԱՍ-ի կողմից կիրառված ԱԹՍ-ների կարողության մասին, խոստովանել են. «Արևմտյան Ասիայում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաները վտանգված են»:
Խոստովանելով որ ՀԱՄԱՍ-ի ԱԹՍ-ներին դժվար է հետապնդել որովհետև դրանք շատ բարդ թռիչքային մակարդակ ունեն, ԱՄՆ-ի պաշտոնատարներն ու ռազմական ոլորտի վերլուծաբաններն ասել են.«Այս վիճակով Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ու Վաշինգտոնի մյուս դաշնակիցների դիրքերի վրա հարձակումները կարող են շատանալ»:
Պիտակ