Պակիստանի արտգործնախարարը դեմ է ամերիկյան ռազմաբազաների ստեղծմանը
Պակիստանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան ռազմաբազաների ստեղծման թույլտվությունը:
Հակադարձելով ԱՄՆ-ի կառավարության հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը բանակցություններ է սկսել Միջին Ասիայի մի շարք երկրների հետ՝ Աֆղանստանի հարևանությունում զորքեր տեղակայելու համար, Շահ Մահմուդ Ղորեյշին ասել է. «Պակիստանը ոչ մի ռազմաբազա չի տա ԱՄՆ-ին»:
Պակիստանի Սենատում, նա ընդգծել է, որ Իսլամաբադը նույնպես դեմ է Պակիստանի տարածքում ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի գործողություններին և թույլ չի տա նման գործողություններ իրականացնել:
Պակիստանում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման շուրջ սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ երկու երկրների ազգային անվտանգության խորհրդականները Ժնևում քննարկեցին երկկողմ համագործակցություններին և տարածաշրջանում տիրող իրավիճակին առնվող հարցեր:
2011թ. ամռանը Պակիստանում փակվել է ԱՄՆ-ի վերջին ռազմաբազան, և Իսլամաբադը հրամայեց տարհանել այն: