Դիվանագիտական ​​լարվածություն Իսրայելի և Ֆրանսիայի միջև
https://parstoday.ir/hy/news/world-i141836-Դիվանագիտական_լարվածություն_Իսրայելի_և_Ֆրանսիայի_միջև
Իսրայելի ԱԳՆ-ն բողոքել է Ֆրանսիայի արտգործնախարարի այն հայտարարություններին, թե Իսրայելը դարձել է ապարտեիդի ռեժիմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2021 13:57 Asia/Tehran
  • Դիվանագիտական ​​լարվածություն Իսրայելի և Ֆրանսիայի միջև

Իսրայելի ԱԳՆ-ն բողոքել է Ֆրանսիայի արտգործնախարարի այն հայտարարություններին, թե Իսրայելը դարձել է ապարտեիդի ռեժիմ:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը կանչել է  օկուպացված Պաղեստինում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Դանոնեին, նրան փոխանցելու  Իսրայելի  բողոքը Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքերի վերաբերյալ:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին «Դանոն»-ին տված հարցազրույցում պնդոել է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի խոսքերը անընդունելի են, իսկ Իսրայելն ակնկալում է, որ իր ընկերները անպատասխանատու հայտարարություններ չեն անի:

Լը Դրիանը նախազգուշացրել էր, որ «երկու երկրներ» լուծումը չվերականգնելը կարող է հանգեցնել երկարաժամկետ ապարտեիդի Սիոնիստական ​​ռեժիմի կողմից գրավված պաղեստինյան տարածքներում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թվիթերի իր էջում իր զայրույթ  հայտնելով Լը Դրիանի խոսքերի կապակցությամբ, քննադատել  է Ֆրանսիայի կառավարությանը արտգործնախարարի հայտարարությունը: