Չինաստան. ԱՄՆ-ն ​​աշխարհի ամենամեծ հաքերն է
https://parstoday.ir/hy/news/world-i142156-Չինաստան._ԱՄՆ_ն_աշխարհի_ամենամեծ_հաքերն_է
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին անվանել է աշխարհի ամենամեծ հաքերը և նշել, որ ԱՄՆ-ը լրտեսում է ոչ միայն իր մրցակիցներին, այլ նաև իր դաշնակիցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2021 04:58 Asia/Tehran
  • Չինաստան. ԱՄՆ-ն ​​աշխարհի ամենամեծ հաքերն է

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին անվանել է աշխարհի ամենամեծ հաքերը և նշել, որ ԱՄՆ-ը լրտեսում է ոչ միայն իր մրցակիցներին, այլ նաև իր դաշնակիցներին:

Երկուշաբթի օրը, Պեկինում կայացած մամուլի ասուլիսում,  Վանգ Վենբինն ասել է. «Ամոթալի է, որ աշխարհի ամենամեծ հաքեր Միացյալ Նահանգները բռնել է «կիբեր ոլորտի մաքրման» դրոշը և հայտարարում է, թե պաշտպանում է աշխարհի կիբերանվտանգությունը:

ԶԼՄ-ները հաղորդում են, որ 2012- 2014 թվականներին, ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը, համագործակցելով Դանիայի ռազմական հետախուզական ստորաբաժանման հետ, լրտեսել է մի շարք եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Շվեդիայի, Նորվեգիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը միջազգային հանրությանը   կոչ է դիմակայել  ԱՄՆ-ի գործողություններին: