ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի ղեկավարներին լրտեսելու վերաբերյալ արձագանքները
Դանիայի գաղտնի ծառայությունների կողմից ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի ղեկավարներին լրտեսելու քայլը մեծ թվով արձագանքներ է ունեցել:
Դանիայի DR հեռուստատեսության հաղորդմամբ ԱՄՆ-ի ու Դանիայի համատեղ լրտեսական քայլին առաջինը արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ասելով.«Եթե այս տեղեկությունները ճիշտ լինեն դաշնակիցների միջև նման խնդիրը անընդունելի է»:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սիբերթն ԱՄՆ-ի ու Դանիայի լրտեսական քայլի մասին ասել է.«Մենք հետապնդում ենք մեր և հարևան երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին լրտեսելու գործում ԱՄՆ-ի ու Դանիայի համագործակցության մասին զեկույցը»:
Նորվեգիայի վարչապետ Արենա Սուլբերգն ասել է. <Անընդունելի է, որ իրար մոտ կանգնած դաշնակից երկրները իրար լրտեսելու անհրաժեշտությունն զգան>:
Վերջերս բացահայտվեց, որ ԱՄՆ-ն, իր Ազգային անվտանգության գործակալության ու Դանիայի պաշտպանական հետախուզության FE գործակալության համագործակցությամբ, տեղեկություններ է հավաքել Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի ու Նորվեգիայի պաշտոնատար անձանց մասին: