Մակրոնն Ալիևին կոչ է արել ազատ արձակել գերիներին
https://parstoday.ir/hy/news/world-i142382-Մակրոնն_Ալիևին_կոչ_է_արել_ազատ_արձակել_գերիներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրեբջանի նախագահի մամուլի ծառայությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2021 12:49 Asia/Tehran
  • Մակրոնն Ալիևին կոչ է արել ազատ արձակել գերիներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրեբջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Մակրոնը նշել է, որ անհրաժեշտ է խորը աշխատանք տանել կայուն խաղաղության համար պայմանների ստեղծման նպատակով։ Ֆրանսիայի նախագահն Ալիևին կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին և ակնկալել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին խաղաղ դելիմիտիացիա տեղի կունենա։ Մակրոնը Ալիևն կոչ է արել նաև թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում։

«Կարևոր է պահպանել շրջանի ողջ ժառանգությունն իր ողջ բազմազանությամբ։ Այս առթիվ խորհուրդ եմ տալիս դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության կազմակերպումը», – ասել է Մակրոնը։

lragir.am/