Ամերիկացի դատավորը մարտահրավեր է նետել Կալիֆորնիայում զենքի արգելման օրենքին
Ամերիկացի դատավորը, մերժելով կիսաավտոմատ զենք կրելու իրավունքի արգելքը, պաշտպանել է Կալիֆորնիայում զենք կրելու իրավունքը:
ԱՄՆ-ի դաշնային դատարանի դատավորը որոշում է կայացրել, որ Կալիֆոռնիայում զենք կրելու արգելքը հակասահմանադրական է: Նա կողմ է արտահայտվել կիսաավտոմատ զենք կրելու իրավունքին:
Դատավոր Ռոջեր Բ. Բենիտեսը չեղյալ է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգապետ Գվին Նուշամի կողմից զենքի օգտագործման իրավունքը սահմանափակող օրենքը:
Հասարակական անվտանգության սահմանափակումը որպես սպառնալիք որակելով, Բենիտեսն ասել է, որ կառավարությանը 30 օր ժամանակ կտա այս որոշումը վերանայելու համար:
ԱՄՆ-ը բախվել է բռնությունների, պատանդ վերցնելու և զինված հարձակումների ալիքի հետ:
ԱՄՆ-ում ամեն տարի հազարավոր մարդիկ զոհվում կամ վիրավորվում են զենքի կիրառման հետևանքով: