Ամերիկացիները հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Զարգացած երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, շատ մարդիկ չեն ցանկանում պատվաստվել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ դեմ են պատվաստմանը:
Նոր սոցհարցումը ցույց է տալիս, որ զարգացած երկրներում ավելի շատ մարդիկ են հրաժարվում պատվաստանյութ ստանալ:
Մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հարցված 40408 ամերիկացիներից 31 տոկոսը դեմ է արտահայտվել պատվաստմանը կամ նշել է որ չի վստահում պատվաստանյութին:
ԱՄՆ-ն վեցերորդ տեղում է 15 հարցված երկրների շարքում: Ռուսաստանում հարցվողների 35 տոկոսը նշել է, որ տատանվուէմ ընտրության հարցում: Ռուսաստանին հաջորդում են Ավստրալիան (37 տոկոս), Հարավային Կորեան (33 տոկոս), Ճապոնիան (33 տոկոս) և Ֆրանսիան (31տոկոս):
Morning Consult սոցհարցման արդյունքում պարզվել է, որ հարցման մասնակիցները հրաժարվել են պատվաստանյութ ստանալուց՝ կողմնակի ազդեցությունների և արագ կլինիկական փորձարկումների հետ կապված անհանգստությունների պատճառով: