Թրամփը երազում է դառնալ Ներկայացուցիչների պալատի նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i142564-Թրամփը_երազում_է_դառնալ_Ներկայացուցիչների_պալատի_նախագահ
ԱՄՆ նախկին նախագահը շատ հետաքրքիր գաղափար է որակել որպես Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում առաջադրվելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2021 14:33 Asia/Tehran
  • Թրամփը երազում է դառնալ Ներկայացուցիչների պալատի նախագահ

ԱՄՆ նախկին նախագահը շատ հետաքրքիր գաղափար է որակել որպես Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում առաջադրվելը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ռադիոհաղորդավար Ուեյն Ալլեն Ռութին տված հարցազրույցում նշելով, որ կարող է 2022 թվականին առաջադրել իր թեկնածությունը Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար, ասել է. «Սա շատ հետաքրքիր գաղափար է»:

Նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո, Թրամփը անորոշ հայտարարություններ է արել իր քաղաքական  ապագայի վերաբերյալ՝ մի քանի անգամ նշելով, որ կարող է նորից առաջադրել իր թեկնածությունը 2024 թ. նախագահական ընտրություններին: Սա նրա վերջին հայտարարությունն էր այն բանից հետո, երբ Facebook- ը առնվազն երկու տարով երկարաձգեց նրա էջի նկատմամբ կիրառված արգելքը:

Եթե ​​Թրամփը որոշի իր թեկնածությունն առաջադրել Ներկայացուցիչների պալատի ընտրություններին, ապա նա, հավանաբար, 2022 թվականի հունվարին կլինի դեմոկրատական  Նենսի Փելոսիի մրցակիցը: Որոշ դիտորդներ ենթադրում են, որ որպես Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գործունեության չորրորդ ժամանակաշրջանը կդառնա նրա վերջին ժամանակաշրջանը: