Ընդդիմադիր քաղաքացին ապտակել է Ֆրանսիայի նախագահին
Ֆրանսիայի հարավարևելյան շրջաններից մեկը կատարած այցի ժամանակ, ընդդիմադիր քաղաքացին ապտակել է այդ երկրի նախագահին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը մեկնել է Դրոն վարչական շրջան՝ ժողովրդի հետ հանդիպելու նպատակով, սակայն քաղաքացիները չեն ողջունել նրա այցը: Նախագահի շուրջը հավաքված քաղաքացիներից մեկը Մակրոնի մեկնած ձեռքը սեղմելով, մյուսով ապտակել է վերջինիս:
Հաղորդումների համաձայն, տղամարդը, Ֆրանսիայի նախագահին ապտակելուց առաջ բղավել է «Մահ Մակրոնին»:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մակրոնին ապտակելու գործով ձերբակալվել է երկու մարդ:
Քաղաքացու դրդապատճառը դեռ պարզված չէ:
Ֆրանսիայի կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարը, հարկերի բարձրացումը և տնտեսական բարեփոխումները կտրուկ իջեցրել են Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը 48 տոկոսից ահսցնելով 38 տոկոսի: