Չինաստան. Կրոնավիուսի ծագման մասին ԱՄՆ-ի պնդումները դավադրության տեսություն է
https://parstoday.ir/hy/news/world-i142906-Չինաստան._Կրոնավիուսի_ծագման_մասին_ԱՄՆ_ի_պնդումները_դավադրության_տեսություն_է
Չինաստանը «դավադրության տեսություն» է որակել լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման հավանականության մասին ԱՄՆ կառավարության վերջերս կատարած հայտարարությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2021 07:28 Asia/Tehran
  • Չինաստան. Կրոնավիուսի ծագման մասին ԱՄՆ-ի պնդումները դավադրության տեսություն է

Չինաստանը «դավադրության տեսություն» է որակել լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման հավանականության մասին ԱՄՆ կառավարության վերջերս կատարած հայտարարությունները:

Չինաստանի կառվարության պաշտոնական օրաթերթ «People's Daily»-ում տպագրված հոդվածում ասված է.«Զավեշտալի է, որ ԱՄՆ-ն շարունակ պնդում է լաբորատորիայից արտահոսքի դավադրության տեսության վրա»:

Հոդվածում ասված է.«Կորոնավիրուսի տարածման աղբյուրը գտնելու համար ԱՄՆ-ի կողմից իրականացվող հետաքննությունների մասին հայտարարությունները քաղաքական քարոզչություն է, որ կատարվում հետաքննություններ անցկացնելու պատրվակով և չի տարբերվում այս հիվանդության տարածման սկզբնական շրջանում կատարված հայտարարություններից»:

Վերջերս ամերիկյան մի լրատվական գործակալություն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կառվարության հետ կապված մի լաբորատորիա եկել է այն եզրակացության, որ Վուհան քաղաքում գտնվող լաբորատորիայից այս վիրուսի արետահոսքի տարբերակը հավանական է և դրա համար անհրաժեշտ է ավելի լայնածավալ հետաքննություններ անցկացնել: 

Չինաստանը կորանվիրուսի տարածման մասին ԱՄՆ-ի նոր քայլերը համարում է Պեկինի վրա ճնշում բանեցնելու համար Վաշինգտոնի ջանքերի մի մասը: