Չինաստան. Կրոնավիուսի ծագման մասին ԱՄՆ-ի պնդումները դավադրության տեսություն է
Չինաստանը «դավադրության տեսություն» է որակել լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման հավանականության մասին ԱՄՆ կառավարության վերջերս կատարած հայտարարությունները:
Չինաստանի կառվարության պաշտոնական օրաթերթ «People's Daily»-ում տպագրված հոդվածում ասված է.«Զավեշտալի է, որ ԱՄՆ-ն շարունակ պնդում է լաբորատորիայից արտահոսքի դավադրության տեսության վրա»:
Հոդվածում ասված է.«Կորոնավիրուսի տարածման աղբյուրը գտնելու համար ԱՄՆ-ի կողմից իրականացվող հետաքննությունների մասին հայտարարությունները քաղաքական քարոզչություն է, որ կատարվում հետաքննություններ անցկացնելու պատրվակով և չի տարբերվում այս հիվանդության տարածման սկզբնական շրջանում կատարված հայտարարություններից»:
Վերջերս ամերիկյան մի լրատվական գործակալություն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կառվարության հետ կապված մի լաբորատորիա եկել է այն եզրակացության, որ Վուհան քաղաքում գտնվող լաբորատորիայից այս վիրուսի արետահոսքի տարբերակը հավանական է և դրա համար անհրաժեշտ է ավելի լայնածավալ հետաքննություններ անցկացնել:
Չինաստանը կորանվիրուսի տարածման մասին ԱՄՆ-ի նոր քայլերը համարում է Պեկինի վրա ճնշում բանեցնելու համար Վաշինգտոնի ջանքերի մի մասը: