ԱՄՆ-ն շարունակում է միջամտել Բաքու-Երևան հարաբերություններին
https://parstoday.ir/hy/news/world-i142932-ԱՄՆ_ն_շարունակում_է_միջամտել_Բաքու_Երևան_հարաբերություններին
ԱՄՆ-ի իշխանությունների միջամտողական քաղաքականության շրջանակում, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ: Այդ մասին Բաքվից հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2021 12:28 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է  միջամտել  Բաքու-Երևան հարաբերություններին

ԱՄՆ-ի իշխանությունների միջամտողական քաղաքականության շրջանակում, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ: Այդ մասին Բաքվից հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը  հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերը  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն  Բայրամովի հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է, որ  Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Բաքվի և Երևանի միջև սահմանային վեճերի լուծման հարցում:

Ընդգծելով Հայաստանի հետ սահմանային  հակամարտությունում Բաքվի խաղաղ ռազմավարությունը Ջեյհուն Բայրամովն ասել է.«Ադրբեջանի Հանրապետությունը ցանկություն չունի շարունակել սահմանային հակամարտությունը»:

Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարը հավելել է.«Բաքուն հավատարիմ է եռակողմ հայտարարության իրագործմանը և մտադիր  է, միջազգային հանրության  միջոցով Երևանին պարտավորեցնել՝ հանձնելու ականապատ տարածքների քարտեզները»: