ԱՄՆ-ն շարունակում է միջամտել Բաքու-Երևան հարաբերություններին
ԱՄՆ-ի իշխանությունների միջամտողական քաղաքականության շրջանակում, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ: Այդ մասին Բաքվից հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Բաքվի և Երևանի միջև սահմանային վեճերի լուծման հարցում:
Ընդգծելով Հայաստանի հետ սահմանային հակամարտությունում Բաքվի խաղաղ ռազմավարությունը Ջեյհուն Բայրամովն ասել է.«Ադրբեջանի Հանրապետությունը ցանկություն չունի շարունակել սահմանային հակամարտությունը»:
Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարը հավելել է.«Բաքուն հավատարիմ է եռակողմ հայտարարության իրագործմանը և մտադիր է, միջազգային հանրության միջոցով Երևանին պարտավորեցնել՝ հանձնելու ականապատ տարածքների քարտեզները»: