Պոմպեոյի հայտարարությունը՝ Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
ԱՄՆ նախկին պետքարտուղարը պնդում է, որ ամերիկյան կործանիչների վաճառքը ԱՄԷ-ին կապված է Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի հարաբերությունները կարգավորելու հետ:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պամպեոն պնդում է, որ F-35 կործանիչների վաճառքը ԱՄԷ-ին կարևոր է Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման գործում:
Նեթանյահուն հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը չի եղել Աբու Դաբիի հարաբերությունները Թել-Ավիվի հետ կարգավորելու մի մասը:
Էմիրությունները արաբական այն երկրներից է, որ չնայած արաբական աշխարհի հասարակական կարծիքի ընդդիմությանը և պաղեստինցիների իրավունքները ոտնահարելով, պաշտոնական հարաբերություններ է հաստատել Սիոնիստական ռեժիմի հետ:
Մինչ այժմ ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով արաբական չորս երկրներ՝ ԱՄԷ-ն, Բահրեյնը, Սուդանը և Մարոկկոն, պաշտոնապես պայմանավորվել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների բարելավման կապակցությամբ: