Աշխարհում մանկական աշխատանքով զբաղված երեխաների թիվը հասել է 160 միլիոնի
Աշխարհում մանկական աշխատանքով զբաղված երեխաների թիվը հասել է 160 միլիոնի, ինչը 8,4 միլիոնով ավելին է, քան վերջին չորս տարում, հաղորդում է Axios-ը:
2020 թվականի սկզբին 63 մլն աղջիկ եւ 97 մլն տղա զբաղվել է մանկական աշխատանքով՝ ամբողջ աշխարհում 10 երեխաներից 1-ը:
Համաձայն զեկույցի՝ տղաներն ավելի հաճախ են աշխատում, քան աղջիկները բոլոր տարիքային խմբերում:
«Շատ երեխաներ աշխատում են, քանի որ այլընտրանք չունեն: Նրանք ստիպված են օգնել իրենց ընտանիքներին, որպեսզի ապրեն, եւ մանկական աշխատանքի աճը պանդեմիայի անխուսափելի հետեւանք է»,-ասում է Human Rights Watch երեխաների իրավունքների պաշտպանության գծով տնօրեն Ջո Բեքերը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio