Մեքսիկայում ավելի քան 21 մլն երեխա հայտնվել է աղքատության շեմին
Մեքսիկայի միլիոնավոր անչափահաս քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության խնդիրը պահանջում է անհապաղ ուշադրություն պետության կողմից: Նման կարծիք է հայտնել Երեխաների և դեռահասների պաշտպանության ազգային համակարգի գործադիր քարտուղար Ռիկարդո Բուսիոն:
Սոցիալական զարգացման քաղաքականության գնահատման հարցով ազգային խորհրդի տվյալներով՝ մինչև 17 տարեկան 21.4 մլն մեքսիկացիներ գտնվում են աղքատության շեմին, նրանց 11.5%-ը` 4.6 մլն մարդ, աղքատության մեջ է։ Մեքսիկայում ապրում է ավելի քան 122 մլն մարդ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Երկիրը գտնվում է խոցելի վիճակում, երբ բնակչության 83%-ը բախվում է այս կամ այն զրկանքին, դա պետք է անհանգստություն առաջացնի մեքսիկական պետության բոլոր մակարդակներում»,- նշել է Բուսիոն:
Նա նաև ափսոսանք է հայտնել այն առումով, որ այդ թեման երկրում դադարել է նորություն լինել: Կազմակերպությունը նշում է, որ մինչև 17 տարեկան տարիքային խմբում 2010-ից 2014թթ. ընթացքում աղքատությունը նվազել է 14%-ով, սակայն իրավիճակի հետագա կարգավորմանը դժվար կլինի հասնել առանց պետական աջակցության։