Հունիս 13, 2021 08:18 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարգադրել  է ուժեղացնել այդ երկրի ռազմական հզորությունը

Զինվորականների հետ հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը շեշտել է երկրի ռազմական հզորությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Կիմ Չեն Ընն  այդ մասին խոսել է  երեկ կայացած երկրի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նիստում:

Կորեական լրատվական գործակալությունը մանրամասներ չի հաղորդել  ռազմական հիմքերը ամրապնդելու Կիմ Չեն Ընի պահանջի մասին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը, որը նախագահում էր  նիստը, նույնպես կոչ  է արել ամենաբարձր մակարդակում պատրաստվածության բերել զինված ուժերին,  միաժամանակ ընդգծելով Կորեական թերակղզու արագ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հյուսիսային Կորեայի զինաթափման և այդ երկրի հրթիռային ծրագրի դադարեցման  նպատակով Արևմուտքի հատկապես Միացյալ Նահանգների միջամտողական քայլերն ապակայունացրել են Կորեական թերակղզին:

Պիտակ