Թրամփ. Ապագայում ԱՄՆ-ը հայտնվելու է ծանր վիճակում
Շարունակելով բողոքել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփը նշել է, որ ապագայում ԱՄՆ-ը ծանր վիճակում է հայտնվելու:
Անդրադառնալով Բայդենի կառավարության տնտեսական ու միգրացիայի քաղաքականություներին, Թրամփը կանխատեսել է, որ ԱՄՆ-ին ծանր վիճակ է սպասվում:
Պահանջելով թափանցիկություն դրսևորել ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրությունների կապակցությամբ, Թրամփն ասել է.«Արդարադատության նախարարությանն ընտրակեղծիքների հարցին հետևելուց բացի, այլ ելք չի մնում»:
Անդրադառնալով քվեների հաշվարկման վրա ազդելու որոշ քայլերին, Թրամփն ասել է, որ իր կարծիքով, 2020թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները դարի ոճրագործությունն էին:
ԱՄՆ-ի նախկին նախագահը Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին մեղադրել է ընտրությունների արդյունքների հետ կապված ցանկացած քայլ տապալելու մեջ՝ ասելով, որ իրենք գիտեն, թե ինչ են արել: