ԱՄՆ-ի իշխանությունները ներքին ահաբեկչությունը համարում են «երկրի համար ամենամեծ սպառնալիքը»
https://parstoday.ir/hy/news/world-i143314-ԱՄՆ_ի_իշխանությունները_ներքին_ահաբեկչությունը_համարում_են_երկրի_համար_ամենամեծ_սպառնալիքը
Ներքին ահաբեկչությունը Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքն է։ Այս մասին ասված է երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի` ներքին ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունում, հաղորդում է CNN-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2021 16:11 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի իշխանությունները ներքին ահաբեկչությունը համարում են «երկրի համար ամենամեծ սպառնալիքը»

Ներքին ահաբեկչությունը Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքն է։ Այս մասին ասված է երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի` ներքին ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունում, հաղորդում է CNN-ը։

Ինչպես նշում է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ է մշակվել նման ռազմավարություն»։

«Այն, որ ներքին ահաբեկչությունը մեծ սպառնալիք է ԱՄՆ-ի համար, նորություն չէ, բայց վերջին տարիներին մեր քաղաքացիներն ավելի հաճախ են բախվել դրան։ Համալիր ռազմավարությունը հիմք կհանդիսանա մեր կառավարության և գործընկերների միջև փոխըմբռնման և այդ հարցին առնչվող տեղեկատվության փոխանակման համար:

Դա կկանխի ահաբեկչական կազմակերպությունների շարքերում հավաքագրումն ու բռնության կոչերը, ինչպես նաև թույլ կտա խափանել և զսպել ներքին ահաբեկիչների գործունեությունը: Մեր մոտեցումը կպաշտպանի ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքացիական իրավունքները»,- ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Բայդենը հունվարին ԱՄՆ-ի նախագահ դառնալուց անմիջապես հետո կարգադրել է 100 օրվա ընթացքում վերանայել այդ ոլորտում կառավարության քաղաքականությունը:

Նշվում է, որ առավել մեծ վտանգ են ներկայացնում «սպիտակամորթ ռասայի գերազանցության գաղափարներով առաջնորդվող ծայրահեղականները»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio