Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը
https://parstoday.ir/hy/news/world-i143320-Ադրբեջանը_հայտարարել_է_44_օրյա_պատերազմում_իր_զոհերի_թիվը
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմն ունեցել է 2904 զոհ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2021 04:23 Asia/Tehran
  • Ադրբեջանը հայտարարել է  44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմն ունեցել է 2904 զոհ:

Հայտարարության մեջ ասվում է, որ հունիսի 14-ը հուղարկավորվել է 2904 զինվոր ևս  10-ը համարվում է անհետ կորած:

Ավելի վաղ որոշ աղբյուրներ, այդ թվում ՝ «Ազատ Ադրբեջան» վերլուծական կայքը, հայտարարել էին, որ, հակառակ Ադրբեջանի կառավարության տրամադրած վիճակագրության, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը կազմում է 9-12 հազար հոգի: