Շվեյցարիայում կայացել է Պուտին-Բայդեն հանդիպումը
Շվեյցարիայի Ժնև քաղաքում հանդիպել են Ռուսասանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, շաբաթներ տևած պլանավորումներից հետո, Շվեյցարիայի Ժնև քաղաքում մինչ երկկողմ հանդիպման մեկնարկը, որը, հավանաբար, կտևի չորսից հինգ ժամ, վերջապես հանդիպեցին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը :
Բայդենի հետ երկկողմ հանդիպման վայր ժամանելուց հետո Պուտինը հույս հայտնեց, որ հանդիպումը արդյունավետ կլինի:
Բայդենը նույնպես ողջունել է դեմ առ դեմ հանդիպումը:
Պուտին-Բայդեն հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածության աճի ֆոնին, և ՌԴ պաշտոնյաները հայտարարել են, որ խորը տարաձայնությունները լուծելու համար նախագահների հանդիպումից առաջընթաց կամ հրաշք չեն ակնկալում :