ԱՄՆ-ում գրանցվել է ոստիկանի կողմից սևամորթի սպանության հերթական դեպքը
https://parstoday.ir/hy/news/world-i143582-ԱՄՆ_ում_գրանցվել_է_ոստիկանի_կողմից_սևամորթի_սպանության_հերթական_դեպքը
ԱՄՆ-ում գրանցվել է ոստիկանի կողմից սևամորթի սպանության հերթական դեպքը: Երիտասարդը սպանվել է ոստիկանական մեքենայով վրաերթի հետևանքով:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 19, 2021 05:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում գրանցվել է  ոստիկանի կողմից սևամորթի սպանության հերթական դեպքը

ԱՄՆ-ում գրանցվել է ոստիկանի կողմից սևամորթի սպանության հերթական դեպքը: Երիտասարդը սպանվել է ոստիկանական մեքենայով վրաերթի հետևանքով:

42-ամյա սևամորթ  Էրիկ Քոուլը, ով հրազենային վիրավորում էր ստացել Օհայո նահանգի Սփրինգվիլդ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, վրաերթի է ենթարկվել  ոստիկանական մեքենայի կողմցի և մահացել:

Հաղորդման համաձայն, Սփրինգֆիլդի ոստիկանապետ Լի Գրաֆը հայտարարել է, որ ոստիկանության մեքենան պատահաբար է հարվածել երիտասարդին և դեպքի կապակցությամբ միաժամանակ մի քանի հետաքննություն է ընթանում:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվածներ չկան, իսկ Էրիկ Քոուլի մայրը և ընտանիքի մյուս անդամները մամուլի ասուլիսում քննադատել են ԱՄՆ ոստիկանությանը:

2013 թվականից ի վեր,  ոստիկանության բռնությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, տարեկան 1100 ամերիկացի է զոհվում ոստիկանների բռնության հետևանքով: Նման քաղաքացիներից էր Ջորջ Ֆլոյդը, ով անզեն էր և դիմադրություն չէր ցուցաբերել: