ԱՄՆ-ում օրինակացվել են բողոքողների նկատմամբ բռնաճնշումները
Այովայի նահանգապետը հայտարարել է, որ երկրի որոշ նահանգներում ընդունվել է օրենք, որոնք խստագույն պատիժ է նախատեսում բողոքարարների համար:
Քիմ Ռեյնոլդսը ուրբաթ օրը հայտարարեց, որ նահանգային Կոնգրեսը օրինագիծ է ընդունել բողոքողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության չափը մեծացնելու մասին: Օրենքի համաձայն, ցույցերին ներգրավված ոստիկաններն ավելի մեծ իրավական պաշտպանություն է սահմանվում:
Այովայի նահանգապետը հավելել է, որ անկարգություններ հրահրողները կենթարկվեն ամենաբարձր պատիժների: Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ասարակական կարգի և անվտանգության պահպանումը ոստիկանների գերխնդիրներից է:
ԱՄՆ-ումա նցկացված վերջին սոցհարցման տվյալներով, ամերիկացիների մեծամասնությունը սատարում է «Սևերի կյանքը նշանակություն ունի» շարժմանը և համոզված է, որ ԱՄՆ դատական համակարգում գունամորթների համար տեղ չկա: