ՄԱԿ-ն ահազանգել է երեխաների դեմ կիրառվող բռնությունների կապակցությամբ
(last modified Wed, 23 Jun 2021 13:34:48 GMT )
Հունիս 23, 2021 18:04 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ահազանգել է երեխաների դեմ կիրառվող բռնությունների կապակցությամբ

ՄԱԿ-ն ահազանգել է ռազմական հակամարտություններում երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների և կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում նրանց խոցելիության կապակցությամբ:

Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան ասել է.«Վերջին տարիներին ռազմական  հակամարտություններում երեխաների նկատմամբ բռնությունները լուրջ մտահոգության տեղիք են տվել, իսկ  Covid 19-ն իր հերթին խորացրել է երեխաների  խոցելիությունը»:

«Անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած  ռազմական հակամարտություններում  ավելի քան 19 հազար 300 երեխաներ դարձել են բռնությունների, ներառյալ հարկադիր աշխատանքի ու սեռական շահագործման  զոհ»,- հավելել է Գամբան:

ՄԱԿ-ը երկուշաբթի օրը հայտարարել է, որ անցյալ տարի աշխարհի տարբեր հակամարտություններում ավելի քան 8500 երեխա օգտագործվել է որպես զինվոր, ևս շուրջ 2700 երեխա զոհվել է: