ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին տեղափոխում է Սիրիա
Վերջին օրերի ընթացքում, Միացյալ Նահանգներն ԻԼԻՊ-ի տասնյակ ահաբեկիչների բանտերից տեղափոխել է Սիրիայի Ալ-Շադադի բազա:
ԱՄՆ-ի օկուպանտ ուժերը հինգշաբթի օրը ԻԼԻՊ-ի 60 ահաբեկիչների Ալ-Հասաքայի բանտից տեղափոխել ԵՆ Ալ-Շադադի ամերիկյան բազա: Ահաբեկիչների մի մասը Սաուդյան Արաբիայի և Իրաքի քաղաքացիներ են:
Ըստ սիրիական աղբյուրների՝ երեք օր առաջ ԱՄՆ զինված ուժերը նույն թվով ահաբեկիչների էին տեղափոխել ալ-Շադադի:
ԱՄՆ-ը նախապես վարժանքներ է փոխանցել ահաբեկիչներին, ներառյալ Ալ-Շադադի բազայում գտնվող «Ջեյշ ալ-Աշայեր» խմբավորման անդամներին` Սիրիայում զինված խմբավորումներին միանալու և կառավարական ուժերի դեմ պայքարելու համար:
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն առանց Սիրիայի կառավարության թույլտվության, ապօրինի ռազմական ներկայություն ունեն Սիրիայում ՝ ահաբեկչական խմբավորումների դեմ կերպով պայքարելու պատրվակով
Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարների զենք ու սարքավորումներ է տրամադրել Սիրիայում և Իրաքում տեղակայված ահաբեկիչներին:
Դամասկոսի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գործողությունները համարում է «օկուպացիա»: